Ընդդիմությունն այսօր` ժամը 19:00-ին, շտապ հավաք է կազմակերպում Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի էջից։ Ֆրանսիայի հրապարակում հավաքվելուց հետո մասնակիցները կշարժվեն դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր:
«Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:
Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել»,- ասված է հայտարարության մեջ: