Կառավարական թիվ 1 շենքի` փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը կփոխվի։ Համապատասխան որոշում ընդունեց կառավարությունը այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում։
Բանն այն է, որ վերելակը, ըստ նախագծի, գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների: Դրա վերանորոգումը ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար:
Վերելակը փոխելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21 516 000 ՀՀ դրամ կհատկացվի: