Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության նորընտիր վարչապետ Ահմադ Ալ-Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին՝ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև առկա հարաբերություններն առավել խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը։
Վարչապետը լիահույս է, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանան նոր որակ հաղորդել և է՛լ ավելի ամրապնդել երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ ժողովուրդների։
Փաշինյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել գործընկերոջը պատասխանատու պաշտոնում, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում։