ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգոստոսի 17-ի հրամանով` Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
2002թ.-ից ծառայում է արտաքին գործերի նախարարությունում, եղել է նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղարը (2006-2007թթ.) և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղարը (2011-2016թթ.):
Հիշեցնենք, որ Լևոն Մինասյանն օգոստոսի 16-ին ազատվել էր Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից։ Այդ պաշտոնում նա նշանակվել էր 2018 թվականի հունիսի 25-ին։