Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և վերահաստատել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։
Անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության ու դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների: