Armenia Today-ը հարցում է անցկացրել, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին հայտնվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ասել է, որ մտադիր է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ։
Armenia Today-ի հարցին, թե կառավարությունն ունի՞ հստակ տվյալներ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ չի տիրապետում նման տեղեկության։
Armenia Today-ի թղթակիցը փողոցային հարցում է անցկացրել՝ հասկանալու համար, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում Բաքվում խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը, և արդյոք նրանք հավատո՞ւմ են, որ դրանից հետո կգա «խաղաղության դարաշրջան»: Հարցվածների մեծ մասը խոստովանել է, որ չի հավատում, որ խաղաղության պայմանագրի կնքումը տարածաշրջանում երկար սպասված խաղաղություն կհաստատի։
Մանրամասները՝ տեսանյութում։