Հայ գերիների վերադարձի պահանջով և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով հերթական բողոքի ցույցն է անցել Լոս Անջելեսում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ցույցի մասնակիցները Լոս Անջելեսի տուրիստական հայտնի կենտրոններից մեկում` Սանտա Մոնիկայում, բոլորի ուշադրությունն են հրավիրել մինչ օրս հայ գերիների եվ հատկապես կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների առնչությամբ: