Հոկտեմբերի 6-ին Պրահայի ամրոցում մեկնարկած Եվրոպական միության Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ, ավելի քան 100 հայեր Չեխիայի ԱԳՆ-ի դիմաց իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի նկատմամբ որդեգրած եվրոպական քաղաքականության դեմ։ Այս մասին հայտնել է չեխահայ «Oրեր» պարբերականը:
ԵՄ նախագահող երկրից չեխահայերը պահանջում էին ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի դատապարտում, այլեւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում։
Հայ համայնքի անունից պահանջագիրը ստորագրել էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, իսկ պահանջագիր տրվեց ոչ միայն Չեխիայի ԱԳՆ–ին, այլեւ Սենատին եւ Պատգամավորների պալատին։
Չեխահայ երիտասարդներն իրենց բողոքն էին հայտնում ադրբեջանական ագրեսիայի եւ եվրոպական լուռ արձագանքի ու երկակի ստանդարտների դեմ։ Նրանք վանկարկում են «Ադրբեջանը ագրեսոր է», «Պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ», «Ձեռքներդ հեռու Հայաստանից ու Ղարաբաղից», «Ադրբեջանն ուզում է Հայաստանը» եւ այլ կարգախոսներ։
Իսկ պահանջագրում նշվում էր, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, և ինչպես մերժվում է ռուսական գազը, այնպես էլ ադրբեջանական վառելիքը պետք է մերժվի։ Հակառակ դեպքում, Ալիեւի նման բռնապետերը իրենց գործընկեր Էրդողանի օգնությամբ վաղը կընդլայնեն իրենց ազդեցության գոտին դեպի եվրոպական երկրներ։