Մինչ արտաքին մարտահրավերները սպառնում են Հայաստանին, իշխանության թիմը՝ բեւեռների բաժանված, խուլ հակամարտության մեջ է. ՔՊ ղեկավար մարմնի վարչության նախագահի համար պայքարը շարունակվում է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են, ավելի ճիշտ՝ հավակնորդներից երկուսն ունեն ընտրվելու ամենամեծ շանսերը՝ Սուրեն Պապիկյանը, ով պաշտպանական խնդիրներից առավել զբաղված է կուսակցությունում սեփական դիրքերի ամրապնդմամբ, եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը։
Վերջինիս թեկնածությանը կողմ են «քաղաքի տղերքը», Պապիկյանին աջակցում է ՔՊ-ի հին գվարդիան։ Իշխող թիմի համագումարը նշանակված է հոկտեմբերի 29-ին, այդ օրն էլ կընտրեն վարչություն, ապա՝ վարչության կազմից՝ նախագահ։