Այն գործընթացները, որոնք այս պահին ծավալվում են Արցախի ու Հայաստանի շուրջ, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ հանգրվանելու են ԱԺ-ում ու Սահմանադրական դատարանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Անդրադառնալով ընդդիմության կողմից փողոցային պայքարի թերությունների վերաբերյալ դիտարկմանը, նա նշել է. «Փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքը իրար բացառող գործընթացներ չեն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բերած մի շարք թեզեր Մամիջանյանը կեղծ է անվանել:
«Գագաթնակետը ինքնահարցազրույցի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի հիշատակումն էր»,-նշել է նա՝ շեշտելով, որ թե՛ այս, թե՛ Փաշինյանի մի շարք այլ հայտարարություններ հարստացնում են Ադրբեջանի կեղծ փաստարկների զինանոցը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին՝ նա հավելել է. «Ուրբաթ օրը չէի հասկանում՝ Ալիևին եմ լսում, թե Փաշինյանին»:
Մանրամասները՝ տեսանյութում: