Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։
Աննա Վարդապետյանը հրաման է ստորագրել Հովհաննես Քոչարյանին այդ պաշտոնին նշանակելու և ոստիկանությունում ստացած կոչման դասային աստիճանը դատախազությանը համապատասխանեցնելու մասին։
Հիշեցնենք, որ Քոչարյանը ՀՀ ոստիկանության պետի 2018 թ. մայիսի 18-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: Նա այդ պաշտոնից հեռացվել էր 2019 թվականին՝ քաղաքական հայտարարություն անելու համար:
Աշխատանքից ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ լրագրողների հետ զրույցում ոստիկանական համակարգում աշխատած 45-ամյա Քոչարյանը դեմ էր արտահայտվել Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին։