Հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունը՝ քիչ հավանական եմ համարում, որ մինչև տարեվերջ որևէ փաստաթուղթ ստորագրվի: Այս մասին հայտնեց ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվում է ժամ առ ժամ, սակայն իր անձնական գնահատականը սա է:
Հարցին, թե հնարավո՞ր է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չգնալը ավելորդ ռիսկերից խուսափելու համար էր, Խաչատրյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչու է Միրզոյանը հրաժարվել:
«Ես վստահում եմ մեր Արտաքին գործերի նախարարությանն ու նրա գործելաոճին, և եթե որոշել է չմասնակցել, ուրեմն դրա համար բավարար հիմքեր եղել են»,- ասաց Խաչատրյանը:
Հարցին, թե բանակցում են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ կերպով, Խաչատրյանն ասաց, որ բանակցում են միայն միջնորդների միջոցով, իսկ մասնավորապես Լաչինի միջանցքի մասին խնդրի առանցքը Ռուսաստանն է:
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումը արտաքին գործերի նախարարների միջև նախատեսված էր դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ խաղաղության պայմանագրի օրակարգը քննարկելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում: