Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի միջանցքի փակման կապակցությամբ ընդդիմության հայտարարությունն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժել է։ Այսօր ԱԺ նիստում այս մասին նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով հայտարարությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել նաև հայտարարության նախագիծն ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցի քվերակությունը, նախագիծն ԱԺ օրակարգ չի ընդգրկվել։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն Անդրանիկ Թևանյանի ելույթից հետո ներկայացրել է հայտարարությունը մերժելու պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում։