Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման պլանները քննարկվում են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մայակ» ռադիոկայանին տված մեկնաբանությունում հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին։
«Առաջ չվազենք։ Որոշակի պլաններ են քննարկվում, երբ քննարկումն ավարտվի, մենք համապատասխան հետևություն կանենք»,- ընդգծել է Պեսկովը։
Փաշինյանը, ելույթ ունենալով Պրահայի Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնում, ասաց, որ առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան։ «Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մոսկվա»,- մանրամասնեց վարչապետը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատրաստակամությունը Մոսկվայում հանդիպմանը։ «Ժամկետը կհայտարարվի ավելի ուշ», – ավելացրեց նա: