«Զանգեզուրի միջանցքը» կարևոր է Թուրքիայի և թյուրքական աշխարհի համար, սակայն Իրանի և Հայաստանի միասնությունը դժվարացնում է այդ միջանցքի բացումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուն՝ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը։
«Ես, ինչպես և մյուս թուրք գործիչները, լավ եմ վերաբերվում Ադրբեջանին, և ընտրվելու դեպքում առաջին այցերը կլինեն Կիպրոսի թուրքական հատված և Ադրբեջան»,- նշել է Քըլըչդարօղլուն։
Նա ընդգծել է, որ իր նախագծի նպատակը Թուրքիայի միավորումն է Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ, և այս դեպքում Թուրքիան կենտրոնական դեր կունենա։
«Եթե Թուրքիային հաջողվի համոզել Հայաստանին և մյուս երկրներին, որ այս միջանցքը կարևոր է լինելու տարածաշրջանի երկրների զարգացման համար, ապա Թուրքիան ավելի ազդեցիկ կդառնա տարածաշրջանում»,- ասել է Քըլըչդարօղլուն։