Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի ցանկությունը՝ ընդլայնվել դեպի ՆԱՏՕ-ի սահմաններից հեռու տարածաշրջաններ, կապ չունի իրադրությունը կայունացնելու անկեղծ ցանկության հետ։
«Հուսով եմ, որ մեր գործընկերները և Երևանում, և Բաքվում դա հասկանում են»,- եզրափակել է Լավրովը։
Ավելի վաղ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ արևմտյան երկրներն առաջարկում են Հայաստանին «քշել ռուսներին, սահմանապահներին և հեռացնել ռուսական ռազմաբազան։
«Նրանք [ԱՄՆ-ը և դաշնակիցները], ես գիտեմ, որ ազդանշաններ են ուղարկում հայերին, որ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից և դուրս մղեք սահմանապահներին, հեռացրեք ռազմաբազան, մենք ձեզ կօգնենք ապահովել անվտանգությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նա դա անվանել է բացահայտ սադրանք։