«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը թեև դեռ վերջնական որոշում չունի Երևանի քաղաքապետի ընտրություններինմասնակցելու մասին, սակայն իրենց աղբյուրները հայտնել են, որ մեծամասնությունը հակված է ավագանու ընտրություններին չմասնակցելուն: Նրանք ասում են՝ ՀՀԿ-ում երկրորդական են համարում այդ հարցը, անգամ առանձին քննարկում էլ չեն հասցրել անել ընտրություններին մասնակցելու մասին:
Կուսակցությունում ներքին քննարկումներ կան, որ եթե ընդդիմադիր ուժերին չի հաջողվում միավորվել ու քաղաքականացնել ընտրությունները, ապա անիմաստ է դրանց մասնակցելը, առավել ևս որ Հայաստանի և Արցախի շուրջ լրջագույն անվտանգային մարտահրավերներ կան ծառացած:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ դեռ այդ հարցը չեն քննարկել, քանի որ ավելի կարևոր հարցեր կան օրակարգում անվտանգային ու Արցախի մասին։
«Դեռ չենք էլ քննարկել այդ հարցը, վերջնական որոշում չունենք, հենց լինի՝ կհայտարարենք»,- ասել է նա։