Նախքան Թուրքիայի խորհրդարանը կհաստատի ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցելու Շվեդիայի հայտը, Թուրքիայի համար պետք է ԵՄ-ին անդամակցելու ճանապարհ բացել, ինչպես գրում է Reuters գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ես այստեղից դիմում եմ այդ երկրներին, որոնք Թուրքիային ավելի քան 50 տարի ստիպում են սպասել Եվրամիության դռների մոտ։ Նախ ճանապարհ բացեք Թուրքիայի համար դեպի Եվրամիություն, իսկ հետո մենք դեպի ՆԱՏՕ ճանապարհ կբացենք Շվեդիայի համար»,-ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ կկրկնի իր կոչը:
Գործակալությունը հիշեցրել է, որ ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի հայտը երկար տարիներ սառեցվել է 2005 թվականին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկից հետո, երբ Էրդողանն առաջին անգամ դարձավ երկրի վարչապետ։ Անկարայի և դաշինքի անդամների միջև հարաբերությունները վատացել են մի քանի տարի առաջ, հատկապես 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո։ Այնուհետև հարաբերւթյունները բարելավվել են:
Հուլիսի 11-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հանել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վետոն։
2023 թվականի հունվարի 8-ին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել է, որ Ստոկհոլմը չի կատարի Թուրքիայի բոլոր պահանջները, որոնք նա ներկայացրել է որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի հայտը հավանության արժանացնելու պայման։ Հունվարի 23-ին Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին։ Հունվարի 28-ին Շվեդիան դադարեցրել է Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները։