Հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՔՊ վարչության նիստը բավականին թեժ է անցել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նիստը տևել է ավելի քան 2 ժամ, քննարվել են բացառապես ներկուսակցական հարցեր՝ կուսակցության անդամակցության և ավագանու ընտրությունների հետ կապված:
«Բանն այն է, որ ՔՊ-ականներին դեռ չի հաջողվում վերջնական որոշում կայացնել Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցով. տարբեր անուններ շրջանառվում են, բայց դեռ հստակ որոշում չունեն։ Ինչպես մեր աղբյուրներն ասացին, որ այս հարցում վերջնական խոսքն Ավինյանինն է»,-գրում է թերթը։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։