ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սամվել Մինասյանը Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար է նշանակել, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Մինասյանից առաջ այդ պաշտոնում որևէ մեկը նշանակված չի եղել։
Մինչ այս Մինասյանը Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարն է եղել։
2020 թվականի օգոստոսին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր աշխարհազոր ձևավորելու ծրագրերի մասին, օրենքի նախագծերի փաթեթ էր նախապատրաստվել։ Օրինագծում նշվում էր, որ աշխարհազորի համակարգը գործելու է տարածքային սկզբունքով, և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից։ Ըստ օրինագծի՝ աշխարհազորի ստորաբաժանումների թիվը կարող է կազմել մինչեւ 100 հազար մարդ։