«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի պետությունների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու համար, ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Մեկնաբանելով ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ Միրզոյանն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այդ օրը հնարավորություն է եղել ասելու, որ ՀՀ-ն ինքը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բնականաբար ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքների, իսկ այլ տարածքում էլ նրանց ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:
«ՀՀ կառավարությունը սա վերագործարկելով նույնիսկ առանձին նախագիծ է մշակել՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը:
Մենք համոզված ենք, որ հենց ՀՀ տարածքով անցնող ռեգիոնալ միջազգային կոմունիկացիոն լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանըюմ- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: