Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է Էստոնիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին։
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծել եմ, որ Էստոնիայի պատասխանատվությունը Հայաստանի առաջ կայանում է նրանում, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և ես այս գործընթացը սկսելու եմ Էստոնիայի խորհրդարանում»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում Երևանում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսից հետո։