ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 31-ին, տեղի ունեցած արտահերթ նիստում ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ու լրացումների փաթեթը, որով բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ:
Փաթեթն ընդունվեց 91 կողմ ձայներով։
Նախագծով բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ՝ հիմնվելով առաջարկությունների վրա։
Ավագ Ավանեսյանը նաև նշեց, որ մինչև 2020 թ. հոկտեմբերի 1-ը բաժնետիրական ընկերությունների ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկության միջոցով: Դրանք կարող են իրականացվել՝ անկախ կանոնադրության միջոցով նման հնարավորություն նախատեսված լինելու հանգամանքից: