ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադաձավ Հայաստան ժամանակ ուղևորների մոտ կորոնավիրուսով վարակի դեպքերին։
«Մարտի 19-ից կորոնավիրուսային հիվանդության ռիսկային գոտում գտնվող երկրներից Հայաստան ժամանած 11895 հոգու ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել: Մարտի 24-ից մինչ օրս սահմանային 7 հսկիչ կետերից 172 ուղևոր անմիջապես հոսպիտալացվել է, հասցեական քարտեր լրացրել է 24172-ը»,- ասաց Ավագյանը՝ հավելելով, որ 172 հոսպիտալացվածների մեջ ևս վարակակիրներ են հայտնաբերվել։
Անդրադառնալով վերջին շրջանում ուղևորահոսքի կտրուկ նվազմանը՝ Ավագյանը տեղեկացրեց, որ երեկ «Զվարթնոցում» արձանագրվել է 0 ուղևորափոխադրում, իսկ հիմնական տեղեշարժն իրականացվում է Բագրատաշենի անցակետով։
«Բագրատաշենի անցակետով երեկ 186 մարդ է անցել, այդ թվում՝ բեռնատար մեքենաների վարորդներ, ովքեր եղել են նաև այլ երկրների քաղաքացիներ։ Որոշ վարորդների մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնաբերվել, հոսպիտալացվել են, այսօր նրանց մեջ վարակակիրներ են հայտանբերվել»,- նշեց Հակոբ Ավագյանը։