ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ չեն կարողացել միասնական դիրքորոշման հասնել Ուկրաինայի Զինված ուժերի կողմից արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները Ռուսաստանի խորքում հարձակումների համար վերացնելու հարցում, փոխանցել է «ՏԱՍՍ»-ը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր այդ հարցի վերաբերյալ ինքնուրույն որոշում կկայացնի։ Բորելը նշել է, որ միասնական դիրքորոշման մշակմանը խոչընդոտում են այն երկրները, որոնք Ուկրաինային ընդհանրապես հեռահար զենք չեն մատակարարում։
Բացի այդ, հանդիպման ընթացքում ԵՄ արտգործնախարարները լուծում չեն գտել Ուկրաինային զենքի մատակարարումների փոխհատուցման նպատակով «Եվրոպայի հիմնադրամից» 6 միլիարդ եվրո բաց թողնելու համար: