Նախորդ շաբաթվա վերջին իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գևորգ Փարսյանի հորը, որն իրականացնում է սուբվենցիաների մեծ մասը։ Թերթի տեղեկությամբ՝ Փարսյանն իրավապահների ուշադրության կենտրոնում է այն պահից, երբ ամիսներ առաջ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի՝ Սյունիք այցի ժամանակ, ի տարբերություն մյուս համայնքապետերի, ջերմ ընդունելության էր արժանացրել նրան։
Թերթը նշել է, որ սեպտեմբերի 23-ին Փարսյանը և համայնքապետարանի որևէ աշխատակից չեն պատասխանել իրենց հարցերին:
Օգոստոսի 28-ին ԶԼՄ-ն գրել էր, որ իշխանությունները մտադիր են աշխատանքից ազատել Սյունիքի համայնքապետերին, և տարբեր միջոցներ են գործադրում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Փարսյանին պաշտոնանկ անելու համար: