ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բեռլինի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում և Գերմանիան անվանել հուսալի և կայուն գործընկեր, ասված է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում։
«Մենք գնահատում ենք մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա»,- նշել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նաև մատնանշել է Գերմանիայի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային, կրթական, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում։
Փաշինյանը հուլիսի 18-ին հանդիպել էր Շոլցի հետ և քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Հուլիսի 19-ին Գերմանիայի կանցլերը Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ էր արել համարձակ քայլեր ձեռնարկել մինչև տարեվերջ խաղաղության հասնելու համար։