Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը հանդիպել է Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Թագենդհատի հետ։
Ըստ Ներսիսյանի Twitter-յան գրառման՝ քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան-Մեծ Բրիտանիա միջխորհրդարանական կապերի հեռանկարները, Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը, Հայոց ցեղասպանության խնդիրը։
«Ես ընդգծել եմ միջազգային հանրության դերը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների խնդրի առավել հրատապ լուծման գործում:
Շատ եմ ակնկալում համագործակցություն Բրիտանական օրենսդիր մարմնի հետ՝ ընդլայնելու և ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները»,-նշել է Ներսիսյանը։