Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության պատվիրակությունը՝ ֆինանսների փոխնախարար Թիմուր Մաքսիմովի գլխավորությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետություն և գնահատել ՌԴ Միջազգային զարգացման աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի և նախագծերի արդյունքները: Այս մասին ասված է ՌԴ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև Մաքսիմովի հանդիպումը ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Կողմերը քննարկել են հետագա վարկային և ֆինանսական համագործակցության հեռանկարները, ֆինանսների նախարարությունների միջև 2020-2022 թվականներին երկկողմ համագործակցության ծրագրի իրականացման նախնական արդյունքները և միջազգային ֆինանսական ինստիտուտների շրջանակներում համագործակցությունը:
«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ֆինանսների նախարարության մակարդակով քննարկելու համագործակցության շատ հավակնոտ ծրագրեր։ Հուսով ենք, որ այս հանդիպումը և հետագա համատեղ քայլերը թույլ կտան էլ ավելի նշանակալի արդյունքների հասնել», – ասել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովը։