Ֆրանսիան ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա և երկրի ներդրումը երկրաշարժերից տուժած բնակչությանը օգնելու գործում, հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան 2022 թվականի սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ ասել էր, որ Փարիզը սատարում է Թուրքիայի և Հայաստանի կողմից իրենց հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին ժամանել է Անկարա: Այս այցը մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտգործնախարարի երկրորդ այցն էր Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումին, որտեղ նույնպես բանակցություններ է վարել Չավուշօղլուի հետ։