Ես պատրաստ եմ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, սակայն Բաքուն չի ընդունում հայկական կողմի ուղարկած առաջարկներն ու փաստաթղթի նախագիծը: Այս մասին ԱԺ-ում Կառավարության 2022 թվականի կատարողականի վերաբերյալ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե բանը հասնի նրան, որ պետք է թուղթ ստորագրենք, դա լավ նորություն է, վատ նորություն չէ»,-հայտարարել է նա։
Նա հայտարարել է, որ դժգոհությւոն կար Նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց այսօր շատ դեպքերում հղում է արվում այդ փաստաթղթին։ «Այնպես որ մենք ունենք լեգիտիմություն Հայաստանի ապագային վերաբերող որոշում կայացնելու»,-հայտարարեց Փաշինյանը։