Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։
Ըստ նախարարության, Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ամենաբարձր մակարդակով հնչած ատելության ելույթները և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրության և իրական սպառնալիքի մասին։
«Համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում»,- ասված է հայտարարությունում:
Մայիսի 1-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Մինչ այդ Միրզոյանն ու Բայրամովը եռակողմ բանակցություններ էին վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը մայիսի 2-ին ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ավելի ուշ կմեկնաբանեն իրենց հանդիպման արդյունքները։
Հայաստանի և Էստոնյայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները, տեղեկացնում են...