ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է ԼՂ հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Գերատեսչության փոխանցմամբ՝ տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և Լաչինի միջանցքի վերագործարկումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իգոր Խովաևի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: