Եվրախորհրդարանը հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանաձևը, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։
«Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ և այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ զգան, որ իրենք ողջունվում են: Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս»,- հայտարարել է նա։
Ըստ Քրամոնի, քննարկումը քայլ կլինի առևտրի զարգացման, Հայաստանի և ԵՄ շուկաների ազատականացման ուղղությամբ։ Պատգամավորը նշել է, որ վիզաների ազատականացման շուրջ Երևանի ու Բրյուսելի միջև երկխոսության հնարավոր խոչընդոտները կարող են լինել ոչ թե Եվրախորհրդարանից, այլ Եվրոպական խորհրդից։
Նա նաև հայ դիվանագետներին կոչ է արել այս հարցով աշխատել ԵՄ անդամ որոշ երկրների հետ՝ չհստակեցնելով, թե խոսքը որ երկրների մասին է։ Միևնույն ժամանակ, ԵՄ որոշ երկրներում Հայաստանի հետ վիզաների ազատականացման հետ կապված մտահոգություններն արդեն արմատացել են, ընդգծել է պատգամավորը։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն կդիտարկի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները։ 2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը վիզային ռեժիմի ազատականացման հարցը համարել էր Հայաստան-ԵՄ օրակարգի ամենաբարդ հարցերից մեկը։
Մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի Հայաստանի դեմ նոր ռազմական ծրագրեր իրականացնել․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է, որ լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի Հայաստանի դեմ նոր...