Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին, «Ազատության»-ը հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշել է, որ խոսքը պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։
Փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտարարել էր, որ Երևանն ստացել է պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները։
Ապրիլի 7-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել էր պայմանագրի շուրջ երկու հիմնական տարաձայնությունների մասին, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, հետագա սահմանազատման գործընթացին և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։