ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ ծանոթացել է Նիկոլ Փաշինյանի կողմից մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ տարբեր տարիներին հնչեցրած մեկնաբանություններին։
«2020-ի դեկտեմբերի 5-ին հանդես գալով ուղերձով՝ Նիկոլ Փաշինյանը հետևյալ հարցադրումն է անում. «Դիվանագիտական հաջողությո՞ւն էին մադրիդյան սկզբունքները, որոնք թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան»,- նշեց նա։
Ըստ նրա՝ եթե այս փաստաթուղթը, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ, խայտառակություն էր, ապա ինչու է հետ կանգնել իր նախկին դիրքորոշումից, երբ համարում էր, որ բանակցությունները պետք է սկսել սեփական կետից, թե՞ Փաշինյանը դասեր է քաղել տապալմանը տանող իր մոտեցումներից, խորը գիտակցել իր քայլերի ողբերգական հետևանքները և վերադարձել հայտնի փաստաթղթի դրույթներին։
«Նիկոլ Փաշինյանն իրեն մեղավոր զգո՞ւմ է նախկինում այդ փաստաթղթի հետ կապված հնչած այդ մեկնաբանությունների համար»,-հարցրեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։