«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ յոթերորդ գումարման ԱԺ-ի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանի թեկնածությունը առաջադրել է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում։ Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Մանուկյանին։
Վերջինս իր խոսքում ասաց, որ կարող է իր ունեցած գիտելիքներով ու փորձառությաամբ նպաստել ԿԲ ռազմավարության մշակման աշխատանքներին: