ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում արդեն 13-րդ անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին հարցն էր: Այս անգամ հանձնաժողովի նախագահին գրությամբ դիմել էր Արծվիկ Մինասյանը։
Հարցը քվեարկության դրվեց առանց ընդդիմության անդամների, քանի որ նիստի սկզբում ծագած վեճի հետևանքով ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստը:
Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու վերաբերյալ հարցին 13-րդ անգամ իշխող կուսակցության անդամները դեմ քվեարկեցին: Նշենք, որ Ղազինյանը ի սկզբանե ներկա չէր նիստին։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։