Երեկվա քաղաքացու սպանությունն այս իշխանության կողմից պետք է լինի վերջինը։
Այս մասին Ֆրանսիայում հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա կոչ է արել քաղաքացիներին ձևավորել դիմադրության տարբեր օջախներ։
«Իջևանից շարժվող խումբն այսօր հասել է Ծովագյուղ, Տիգրանաշենից շարժված խումբը հասել է Արարատ գյուղ։ Վաղը առավոտյան՝ ժամը 11-ից Սարդարապատից և Բաշ Ապարանից կշարժվեն մեր հաջորդ խմբերը»,-հայտնեց Սաղաթելյանը։
Նա հայտնել է, որ մայիսի 1-ից ժամը 16։00-ին տեղի է ունենալու «վերջին տարիների ամենահուժկու» ակցիան»։ «Ամսի մեկից սկսում ենք վերջնական փուլը»,-հայտարարել է նա։