Վաղը ժամը 13։00-ին մենք Վանաձորում հրավիրում ենք հանրահավաք։ Ժամը 9։30-ին Աշտարակի խճուղուց կմեկնարկի ավտոերթը։ Այս մասին այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Ժամը 13։00-ին Վանաձորում տեղի կունենա հանրահավաք։ Ժամը 12։00-ին Ֆրանսիայի հրապարակից տեղի կունենա կանանց և աղջիկների երթ։ Ժամը 18։00-20։00 Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մշակության ծրագիր։ 20։00-ին կրկին հավաքվում ենք հանրահավաքի, որիդ հետո տեղի կունենա նաև երթը։ 3։00-14։00 – Բոլորս մեր մեքենաներում բարձր միացնում ենք «Զարթնիր Լաո» և «Հայեր միացեք» երգերն ու հաղթանակի հնչյուններով ողողում Երևանի ու ողջ Հայաստանի փողոցները»,-հայտարարեց Սաղաթելյանը։