Նիկոլի դավաճանության մասին սկսել է խոսել իր մոտ նախագահ աշխատող անձը։ Այս մասին ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Նա մոսկովյան այցելության ժամանակ 2 դրվագներով շատ հստակ նկարագրեց և խոստովանեց իրենց իշխանության դավաճանությունը։ Բայց այս ամեն ինչով հանդերձ շարունակում են հասարակությանը կրկին մոլորեցնել, կրկին ամեն ինչ բարդում են նախկինների վրա։ Ընդհամենը պետք է արձանագրել, որ չկա հին ու նոր, կա լավ ու վատ, կա երկիր կառուցող ու քանդող, կա հաղթող ու կա պարտվող»,-հայտարարեց նա։