Մեր համապատասխան հանձնախմբերը երկուշաբթի օրվանից աշխատանքներ կտանեն մարզերում, Արցախում և սփյուռքում «Դիմադրության» օջախների ձևավորման համար։ Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում շարունակվելու են ակցիաները։ «Հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հունիսի 24-ին, ժամը՝ 19։30-ին այս հրապարակում։ Մենք նաև որոշել են, որ յուրաքանչյուր չորեքշաբթի շարժման պատասխանատուները խորհրդարանական երկու խմբակցության պատգամավորները կլինեն այս այգում՝ հանդիպելու մեր քաղաքացիների հետ», – հայտնեց Սաղաթելյանը։