ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթից հետո ԱԺ-ում կրքերը թեժացան: Վարդանյանը մեղադրեց ընդդիմությանը՝ հայտարարելով, թե այսօր իրենց ելույթներով իրականացրին Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի երազանքներից մեկը:
Խոսքը Լաչինի միջանցքի փակման շուրջ ելույթների մասին է: Ընդդիմությունը, մասնավորապես, հայտարարեց, որ իշխանությունը կրկին մանիպուլյացիա է անում՝ պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի Դաշնության վրա:
«Որոշ ժամանակ անց Ալիևի սեղանին կհայտնվի մի փաստաթուղթ, որում գրված կլինի՝ հայերն իրար են մեղադրում, իրար ուտում են, պառակտում կա «սաղ տոչնի ա, Mr. President»: Էլ հին, բարին ու լավը չեմ, որ չխոսեմ այս մասին: Ոչ ոք թող չընդհատի ինձ»,- ասաց նա:
Վարդանյանը նշեց, որ պատրաստ է իր բոլոր անձնագրերը պատճենել ու ցույց տալ, որ ամբողջ կյանքում գեթ մեկ անգամ ոտքը թուրքական հողի վրա չի դրել:
«ԱՄՆ-ն մի լավ նախագահ ուներ, ափսոս, սպանեցին: Քենեդին ասում էր՝ «Մի՛ հարցրեք ԱՄՆ-ն ինչ է արել Ձեզ համար, հարցրեք՝ Դուք ինչ եք արել ԱՄՆ-ի համար»: Հիմա հարցնում եմ Ձեզ՝ դուք ի՞նչ եք արել, ամիսներով գործի չեք գալիս։ Մարդկանց բերանը հաց չի գնում, ընտանիքները բաժանված են, զանգում ես՝ չգիտես ինչ հարցնես: Դուք շարունակեք մեղադրել իշխանությանը, մեկը լինի Ձեզ հարցնի՝ 30 տարի ինչո՞ւ Արցախի ճանաչման հարց չեք դրել, դնեիք»,- ասաց Վարդանյանը՝ իր խոսքն ուղղելով ընդդիմությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: