Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է ուղարկել ՌԴ պաշտպանական գերատեսչությանը և ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը:
Ինչպես ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, նամակներն ուղարկվել են «Ադրբեջանի Հանրապետության տարածքով այլ երկրների տրանսպորտային միջոցների անօրինական տեղափոխման կապակցությամբ, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»:
«Նամակներում ընդգծվել է, որ նման դեպքերը հակասում են Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված 2020թ.-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և պարունակում էր նման երևույթների կանխման խնդրանք», – ասվում է հաղորդագրության մեջ: