Ադրբեջանը երբեք տարածքային հավակնություններ չի ունեցել Հայաստանի նկատմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «Интерфакс Азербайджан»-ը:
«Իմ հայտարարություններում դուք երբեք տարածքային նկրտումների նշաններ չեք գտնի։ Ես նկատի ունեմ պատմական ճշմարտությունը։ Պատմական փաստ է, 1920 թվականին Խորհրդային կառավարությունը որոշեց առանձնացնել Ադրբեջանի անբաժանելի մասը Զանգեզուրը և այն միացնել Հայաստանին, և այդ որոշումը կատարվեց։ Դա տեղի է ունեցել 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Խոսելով մեր պատմական հողերի մասին՝ ես չեմ խոսել տարածքային հավակնությունների մասին։ Դուք դա չեք գտնի իմ ելույթներից ոչ մեկում։ Միևնույն ժամանակ, ինչպես և ցանկացած երկիր, մենք պետք է իմանանք մեր պատմությունը, երիտասարդ սերունդը պետք է իմանա մեր հին պատմությունը, իմանա, թե որտեղ ենք ապրել անցյալում և ինչպես կարելի է այնտեղ վերադառնալ», – ասել Է Ալիևը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ադրբեջանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ադրբեջանցիները կվերադառնան այդ հողերը:
Ես վստահ եմ, որ մենք այնտեղ կվերադառնանք։ Ես արդեն ասել եմ, որ մենք այնտեղ գնալու ենք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով։ Եթե իրավիճակի կարգավորումից հետո խաղաղ համաձայնություն ձեռք բերվի, ինչու չվերադառնանք։ Դա մեր լեգիտիմ իրավունքն է», – ասել է Ալիևը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն է տարածքային պահանջներ է ներկայացնում։