Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային մարմինները մաքսային ոլորտում փոխգործակցության հարցերով եռակողմ կոմիտե կստեղծեն։
«Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային մարմինների ղեկավարները համատեղ հանդիպում են ունեցել Իզմիրում։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն մաքսային հարցերով եռակողմ կոմիտեի ստեղծման մասին», – գրել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Սաֆար Մեհտիևը Twitter-ի իր էջում։
Նա ընդգծել է, որ «կոմիտեի գործունեությունն իր ներդրումը կունենա երեք երկրների միջեւ մաքսային ոլորտում համագործակցության ուժեղացման գործում»: