Աբոլհասան Բանիսադրը, ով 1980 թվականին դարձավ Իրանի նորաստեղծ Իսլամական Հանրապետության առաջին նախագահը, մահացել է Փարիզում՝ 88 տարեկան հասակում: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է IRNA գործակալությունը՝ հղում անելով նախկին նախագահի շրջապատին և հարազատներին:
«Աբոլհասան Բանիսադրը մահացել է շաբաթ օրը Սալպետրիերեի հիվանդանոցում՝ երկարատև հիվանդությունից հետո», – հայտնում է գործակալությունը:
Բանիսադրը ծնվել է Համադան նահանգում՝ այաթոլլա Սայեդ Նասրոլլահ Բանիսադրի ընտանիքում: Նա կրթություն է ստացել Թեհրանի համալսարանում՝ սկզբում աստվածաբանական, ապա՝ իրավաբանական ֆակուլտետում:
Նա 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո դարձավ Իրանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը: