Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները հոկտեմբերի 12-ին զորավարժություններ կսկսեն երկրի կենտրոնական շրջաններում, հաղորդում Է Tasnim-ը ՝ վկայակոչելով անանուն իրանցի հրամանատարին:
Ըստ նրա, առաջիկա զորավարժություններն ուղղված են բարձրացնել ՀՕՊ համակարգերի մարտունակությունը:
Նշվում է, որ զորավարժությունների մասնակիցները «սթելս» տեխնոլոգիայի կիրառմամբ պաշտպանություն կմշակեն գերրճշգրիտ զինամթերքից, թևավոր հրթիռներից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից և ինքնաթիռներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը խոշոր զորավարժություններ էր սկսել երկրի հյուսիս-արեւմուտքում։ Զորավարժություններն անցկացվում են Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։