Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի իրագործումը, տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ համաձայնությունները կկատարվեն: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
«Իհարկե, մտահոգվում ենք, իհարկե, ուզում ենք, որ համաձայնագիրն իրականացվի, որպեսզի ընթանա տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։ Այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը», – ասել է Դաշնության խորհրդի խոսնակը Եվրասիական կանանց ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը: