Իրանում երկրի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Վալիոլա Սեյֆը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, հաղորդում է ТАСС-ը:
«Սեյֆը, որն այդ պահին զբաղեցնում էր ԿԲ նախագահի պաշտոնը, «…» մեղադրվում է 159,8 մլն դոլարի և 20,5 մլն եվրոյի ապօրինի վաճառքի համար պայմաններ ստեղծելու մեջ, ինչպես նաև անփութության և չարաշահումների մեջ և դատապարտվում է 10 տարվա ազատազրկման», – հայտարարել է երկրի դատական իշխանությունների ներկայացուցիչ Զաբիհոլլա Խոդայեյանը:
Բացի այդ, դատարանը Սաիդ Ահմադ Արաքչիին, որը զբաղեցնում էր ԿԲ ղեկավարի տեղակալի պաշտոնը, ութ տարվա ազատազրկման է դատապարտել արժութային անօրինական գործողությունների համար:
Գործակալությունը նշում է, որ Վալիուլա Սեյֆը 2013-2018 թվականներին զբաղեցրել է ԿԲ-ի ղեկավարի պաշտոնը նախագահ Հասան Ռոհանիի (2013-2021) օրոք: